Մեր մասին

Ընկերության ծառայությունների շարքը՝

Մեր առաքելությունը՝ բարձրորակ ծառայությունների տրամադրում:

ՄՈԴՈՒՍ - Միշտ փայլուն արդյունք

Ծառայություններ

Քիմմաքրում

Քիմմաքրման համար մենք օգտագործում ենք միայն լավագույն և որակյալ օդամղիչ գործիքներն ու գերմանական «Koch Chemie Unna» ընկերության առաջատար, անվտանգ քիմիական նյութերը, որոնք թույլ են տալիս աղտոտվածությունը հեռացնել նույնիսկ ամենախիտ և ամենահաստ գործվածքներից, նստատեղերի ու մեքենայի ներսի կտորե պաստառներից:

Մեքենայի թափքի փայլեցում (պաշտպանիչ, հղկող, վերականգնողական)

Մեքենայի փայլեցման համար մենք օգտվում ենք ամենաորակյալ հղկանյությերից, որորնք ընտրվում են մասնավորապես կախված մեքենայի մակնիշից, ներկածածկույթի տեսակից և նրա վիճակից:

Լուսարձակների փայլեցում

Լուսարձակների թափանցիկության վերականգնման տեխնոլոգիան՝ տարբեր աստիճանների հղկանյութերով չոր հղկում հարթ, հավասար և միատարր մակերես ստանալու համար: Հեռացվում են լուսարձակների վնասված ապակե մասերը՝ կետերը, ոչ խորը փոսիկները, քերծվածքները:

Ձայնամեկուսացում

Մեքենայի ձայնամեկուսացումը տեխնոլոգիական գործընթաց է, նախատեսված մեքենայի սրահ ներթափանցող արտաքին ձայների նվազեցման և տարաբնույթ աղմուկների մակարդակի իջեցման համար: Ձայնամեկուսացումը հանդիսանում է մեքենայի թյունինգապատման համար անհրաժեշտ քայլերից մեկը:

Թափքի վնասվածքների վերանորոգում

Լավագույն որոշումը՝ թափքի վնասված մասերի վերականգնում(վերանորոգում) առանց ազդելու մեքենայի լաքաներկային ծածկույթի վրա: Վերանորոգման այս ձևի առավելություն է ժամանակի զգալի խնայողությունը:

Պարկտրոնիկ համակարգ

Պարկտրոնիկը (ավտոկայանման ընկալիչները, կամ հայտնի են նաև կայանման ռադարներ անունով) օգնության համակարգ է, նախատեսված հեշտացնելու և բարելավելու ավտոմեքենայի անվտանգ կայանումը Համակարգն ավելի պատշաճ կիրառվում է հատկապես ցածր տեսանելիության պայմաններում, օրինակ՝ գիշերը, կամ հորդառատ անձրևի ժամանակ:

Աուդիո համակարգի տեղադրում

«ՄՈԴՈՒՍ» ընկերությունն առաջարկում է ավտոմեքենաների աուդիո համակարգերի մասնագիտացված տեղադրում: Բարձրորակ սարքավորումներով արհեստավարժ տեղադրումը թույլ կտա առավելագույնս օգտվել ձեր աուդիո համակարգի կարողություններից:

Մեքենայի սրահի վերականգնում

Դուք այնքան էլ գոհ չեք ձեր ավտոմեքենայի սրահի արտաքին տեսքից, բայց ձեր միջոցները չե՞ն բավարարում նստատեղերի համար նոր պաստառ(շապիկ) ձեռք բերել: Դիմեք մեզ, մենք կօգնենք ձեզ վերականգներ ձեր մեքենայի նախկին տեսքը:

Ապակիների երանգավորում (մգեցում)

Մեր կենտրոնը հագեցած է լավագույն գործիքներով, և բոլոր մասնագետները պարբերաբար անցնում են վերապատրաստում ապակիների մգեցման ոլորտում ամեն տարի ի հայտ եկող նորագույն տեխնոլոգիաների վերաբերյալ:

Մեր կոնտակտները

MODUS
0051, ՀՀ, ք.Երևան,
Գրիբոյեդովի փ. 25/23
Հեռախոս: (+374 96) 22 34 64, (+374 98) 22 34 64
Էլ․փոստ: info@modus.am
Facebook: https://www.facebook.com/Modus.am

Գրեք մեզ

* պարտադիր դաշտեր